Բացել լրահոսը Փակել լրահոսը
298690282_485103036955753_3212396828219620555_n
A A
Հասարակություն

Առանց իր իմացության 347.822 դրամ գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի խաղային հաշվին և խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն․ Արցախի ՆԳՆ

Oգոստոսի 8-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
 
Ըստ դիմողի, ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։
 
Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։