Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճ

Տնտեսություն
35d9f097794267c917742d309090f65f


«Երեկ վաճառողին հարցրեցի` բողկն ինչ արժե, ասաց 500 դրամ: Ասի` հո աշխարհի վերջը չի՞»,- գների շարունակական աճից է բողոքում քաղաքացիներից մեկը եւ բացի բողկի բարձր գնից հերթականությամբ նշում է նաեւ մյուս ապրանքատեսակների բարձր գները:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված տվյալների` Հայաստանում դեկտեմբեր ամսին գները աճել են 1,8%-ով, ինչը 0,2 %-ով ավելի է, քան նոյեմբերին: Նման աճը պայմանավորված է հիմնականում պարենային ապրանքների թանկացմամբ` 3,4 տոկոսով, իսկ ոչ պարենային մթերքի գների ավելացումը 0,1 տոկոսով: Դրան զուգահեռ 0,2 տոկոսով նվազել է ծառայությունների արժեքը:

Ավելի երկարաժամկետ հատվածի դիտարկման արդյունքները վկայում են, որ ամբողջ տարում թանկացումը կազմել է 9,8 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 13,1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը ՝ 5,6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 4,2 տոկոս:

Պարենամթերքի գների ավելացումը դեկտեմբերին, հիմնականում, կապված է բանջարեղենի՝ կարտոֆիլի (+18,8%) և մրգի (+16,6%) ապրանքների գների թանկացման հետ: Գրանցված պարենային ապրանքների գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել նաեւ հացամթերքի (+0,1%), մսամթերքի`(+2,4%), կաթնամթերքի`(+2,0%), ձվի`(+8,4%), բուսական և կենդանական յուղերի (+1,7%), եւ այլ ապրանքախմբերի թանկացումը:
Ոչ պարենային մթերքի գների թանկացումը նախորդ ամսում կապված է գործվածքի (+6,2%), կոշկեղենի (+2,4%), ինչպես նաև վառելիքի (+2,1%) արժեքի ավելացմամբ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է սակագների 0.2% գների նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է տրանսպորտային ծառայությունների (-1,2%) միջազգային տրանսպորտի, ինչպես նաև ծառայությունների արժեքի և հանգստով զբաղվող կազմակերպությունների ծառայությունների արժեքի(-1,9%) նվազմամբ:

Ընթացիկ տարում Հայաստանում սպառողական գնաճի տեմպերը հավանաբար կշարունակեն բարձրանալ, քանի որ արդեն իսկ մի շարք ապրանքնատեսակների գներ կրկին կտրուկ թակացել են: