A
A
375 հաշվապահ վկայական ունի
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը ներկայացել է 10 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 6-ին:
Հայաստանի Հանրապետությունում 27.01.2011թ. դրությամբ` որակավորման վկայական ունի 375 հաշվապահ:
Հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: