Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամառ շոգ
A A
Պաշտոնական Հասարակություն

Ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

Ուշադրություն Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:

Մարզեր․ այսօր և օգոստոսի 23-ին՝ կեսօրից հետո, առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ: Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ին, 27-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։