Տավուշում 23-ամյա երիտասարդի մոխրացած դին են հայտնաբերել․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային ոը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։
Ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։
Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են մահացածի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։ Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները սկզբնաղբյուրում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։