Հայաստանի շախմատիստները հաղթանակներ տարան. Dubai Open 2022
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում ընթացող դասական շախմատի Dubai Open 2022 խոշոր մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներ Արամ Հակոբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթեցին համապատասխանաբար իրանցի Սեյեդ Կիան Պուրմոսավին և հնդիկ Շեյխ Մոհամադ Նուբայրշահին: Նրանք վաստակել են 4-ական միավոր և շարունակում են հետապնդել առաջատար Ռինատ Ջումաբաևին, որն հաղթել է իր բոլոր մրցակիցներին և ունի 5 միավոր: ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն այս տուրում պարտության է մատնել հնդիկ գրոսմայստեր Սեթուրամանին և այժմ ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատարից:
Այսօր նապատեսված 6-րդ տուրում Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպտայի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սևերով կխաղա Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հարշա Բարաթակոտիի հետ: Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը իրանցի Ամին Տաբատաբեյն է: