Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tirkia
A A
Սպորտ

Թուրքիայում կրակել են ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի ուղղությամբ. տուժածներ չկան

Ֆուտբոլի միջազգային և եվրոպական ֆեդերացիաները դատապարտել են օրերս Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում տեղի ունեցած միջադեպը:

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, հինգշաբթի օրը ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ անհայտ անձիք ատրճանակներից կրակել են շենքի ուղղությամբ: Տուժածներ չկան: Ըստ որոշ աղբյուրների, փամփուշներից մեկն անցել է Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համիտ Ալթինթոփի գլխի վրայով:

Անհայտ հանցագործները փախել են իրենց սպասող ավտոմեքենայով։ Ստամբուլի ոստիկանությունը սկսել է միջադեպի մանրազննին հետաքննությունը: Ուսումնասիրվում են անվտանգության բոլոր տեսախցիկների ձայնագրությունները: Զինված հարձակման դրդապատճառը դեռևս պարզված չէ:

 

Թուրքիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայի բոլոր ակումբները դատապարտել են այդ միջադեպը։