Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները ձախողվեցին աշխարհի առաջնության առաջին օրը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անհաջող սկսվեց Հայաստանի պատվիրակների համար:

 Հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ դուրս եկան Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Վերջինս արդեն 1/32 եզրափակիչ մարտում պարտվեց Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, չնայած առաջին մրցափուլից հետո աջևում էր 3:0 հաշվով: Այդպիսով, Մալխաս Ամոյանը վայր դրեց չեմպիոնի լիազորությունը:

Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Այստեղ նա հաղթեց կորեացի Ջեոն Հյոկ Ջինին: Հաջորդ փուլում մեր ըմբիշը 0:9 հաշվով պարտվեց ուզբեկ Յասուրբեկ Օրտիկբոևին: Վերջինս դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլից, և Ռուդիկ Մկրտչյանը նույնպես զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից:

Վաղը մրցագորգ կելնեն մեր 4 ըմբիշները, այդ թվում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: