Բացել լրահոսը Փակել լրահոսը
դի
A A
Հասարակություն

Նոր Նորքի 1-ն զանգվածում գտնվող «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ն զանգվածում գտնվող «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սայադ  Ն․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն։