Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին. ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնություն այսօր պայքարի մեջ մտան մեր ևս չորս հայ մարզիկներ:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կդառնա Մախմուդով (Ղրղըզստան) – Ամոս (ԱՄՆ) զույգի հաղթողը:

Պայքարը շարունակում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը նույնպես մտել է 1/4 եզրափակիչ: Իսկ ահա  67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 82 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտություն են կրել և դուրս մնացել չեմպիոնական պայքարից:

Մեր 77 կգ քաշայի Մալխաս Ամոյանը հաջողությամբ հաղթահարել է սփոփիչ մրցաշարի արգելքները և մտել է փոքր եզրափակիչ, որտեղ նա կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեսն է: