Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess moskva
A A
Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Մոսկվային նվիրված շախմատի մրցաշարում

Երեւանի «Մոսկվայի տանն» այսօր անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար նվիրված Մոսկվայի 875-ամյակին:

Մրցաշարին մասնակցել են 12 շախմատիստ, այդ թվում վեց գրոսմայստեր: Առաջին տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը պարտություն չկրեց և 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր:

Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր հաղթողի ետ մնացին 1,5-ական միավորով: Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը վաստակելով 7 միավոր, գրոսմայստեր Տիգրան Լ.Պետրոսյանի հետ կիսեց 4-5-րդ տեղերը: