A
A
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կպայքարի ոսկե մեդալի համար։
Կիսաեզրափակիչում մեր 97 կգ քաշային ըմբիշը գոտեմարտեց աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Աբդոլահ Սարավիի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Եզրափակիչում նա կհանդիպի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ, որը կիսաեզրափակիչում 7:3 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր ղըրղզ Մախմուտովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։