Տիեզերագնացի Ջեյմս Բաղյանի կողմից իր կրծքանշանների հանձնումը Հայաստանի պատմության թանգարանին
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին, ով տիեզերական թռիչքների ընթացքում իր համազգեստին կրած կրծքանշանները կնվիրի թանգարանին։
Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։
Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։
Հայաստանի պատմության թանգարան