Մարիամ Մկրտչյանը շարունակում է հաղթարշավը. շախմատի ԵՊԱ
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունը հատեց հասարակաշը:
Հայաստանի պատվիրակներից շարունակում է վստահ հանդես գալ Մարիամ Մկրտչյանը: Նա մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում կայացած 6 տուրից հետո տարել է 6 հաղթանակ և այժմ միանձնյա առաջատարն է: Այսօր նախատեսված 7-րդ տուրում նա կհանդիպի կես միավորով ետ մնացող իսպանուհի Մարիա Էյսագուերիի հետ:
Հաջող ելույթներ է ունենում Էմին Օհանյանը, որը Մ-16 պատանիների մրցաշարում վաստակել է 5,5 միավոր և ֆրանսիացի Տիմոտի Ռազաֆինդրացիմայի հետ բաժանում է առաջին տեղը: Այսօր նրանք կհանդիպեն իրար հետ:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը հաղթելով գերմանացի Մարիուս Ֆրոմին, վաստակել է 5 միավոր և դարձյալ բաժանում է առաջին տեղը: Նա այսօր կմրցի իր հետ համաքայլ ընթացող ղազախ Կազիբեկ Նոգերբեկի հետ:
Տարիքային մյուս խմբերում մեդալների համար պայքարը շարունակում են նաև Բենիկ Աղասարովը Մ-14, Արսեն Դավթյանը Մ-16, Անի Ավետիսյանը Մ-14, որոնք շատ քիչ են ետ մնում առաջատարներից:
Հիշեցնենք, որ առաջնություններն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 11 տուրից: