Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն

Դա անում են գիշերով, երբ մարդիկ քնած են, նպատակն է` հնարավորինս մեծ վնաս պատճառել:

Արման Թաթոյանի գրառումը
Ադրբեջանական զինված ուժերը հատուկ են թիրախավորման ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը: Սա նրանց ձեռագիրն էր նաև 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ:
 
Արդեն հավաքվում են հավաստի ապացույցներ առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի: Դա անում են գիշերով, երբ մարդիկ քնած են: Նպատակն է` հնարավորինս մեծ վնաս պատճառել:
 
Սրանք ակնհայտ պատերազմական հանցանքներ են, որ ուղիղ բխում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:
 
Այս հանցավոր սանձարձակ արարքների համար պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:
Նրանք են պատասխանատու ՀՀ քաղաքացիների` զինծառայողների սպանության և նրանց առողջությանը հասցված վնասի համար: