Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելությունն ընդամենը ժամանակ շահելու համար է․ Արմեն Պետրոսյան (տեսանյութ)

«Դա որպես դիրքորոշում է այս պարագայում, և առարկայական քայլերի պատրաստակամություն գոնե առայժմ չի նկատվում։ Այստեղ նաև հարց է առաջանում, թե ի՞նչ է արել Հայաստանը, որ Իրանն ինչ-որ քայլի դիմի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանից հնչող այն հայտարարություններին, թե հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը կարմիր գիծ է իրենց համար։ 

Փորձագետը գտնում է, որ Իրանը Հայաստանին ուղիղ աջակցություն չի կարող ցուցաբերել, քանի որ կաշկանդված է տարածաշրջանում այլ պետությունների ազդեցությունից։ Ինչ վերաբերում է տարածված տեղեկությանը, թե Իրանը ամրապնդել է Հայաստանի հետ սահմանը՝ ասում է զորաշարժը գուցե չկա, բայց դա ուղերձ էր, որ կարող է լինել։

Ինչ վերաբերում է Հայաստան ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության այցին, Արմեն Պետրոսյանն ասում է, դա ընդամենը ժամանակ շահելու քայլ էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանդարտացվի, որ այդ կառույցը վերջնականապես չհեղինակազրկվի, և ՀՀ համար առարկայական չդառնա կառույցից դուրս գալու հարցը։

«ՀԱՊԿ-ից դուրս գալուց 5 րոպե առաջ պետք է ունենանք այլ անվտանգային համակարգի հետ հարաբերություններ հաստատելու փաստաթուղթ»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում