A
A
Մխիթարյանը փոխարինվեց առաջին կեսին․ «Ուդինեզեն» հաղթեց «Ինտերին» և գլխավորեց աղյուսակը.
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»:
Միլանցիները չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն դաշտի տերերը հատագայում խփեցին երեք անպատասխան գնդակ և հաղթեցին 3:1 հաշվով:
«Ուդինեզեն» տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 16 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական: «Ինտերը» կրեց երրորդ պարտությունն առաջնությունում և այժմ 10 միավորով գտնվում է 6-րդ տեղում:
Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր հյուրերի մեկնարկային կազմում, հանդիպմանը մասնակցեց մինչև 31-րդ րոպեին, որից հետո նա փոխարինվեց:
«Ինտերը» հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 1-ին, «Ռոմայի» հետ: