Օլիմպիադա պետք է գնալ անգամ առանց դրոշի․ Արթուր Դալալոյան
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիական չեմպիոն, մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հայտարարել է, թե ինչպես է վերաբերվում միջազգային մրցումներին առանց դրոշի և օրհներգի հանդես գալուն։
«Ես մարզիկ եմ, իմ գործն ամենաբարձր մակարդակ ցուցադրելն է։ Դրոշով, թե առանց դրոշի, դա կապ չունի, ինձ համար նշանակություն չունի։ Բոլորը լավ գիտեն, որ ես ներկայացնում եմ Ռուսաստանը։ Ինչ-որ մեկը կարծում է, որ պետք չէ օլիմպիադա գնալ առանց դրոշի, բայց ես կարծում եմ, որ պետք է գնալ։ Ես դուրս եմ գալու և պաշտպանելու եմ իմ երկրի պատիվը, պայքարելու եմ հաղթանակների համար», - ասել է հայազգի մարմնամարզիկը, որը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Նշենք, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկությամբ դեռևս թույլ չի տալիս ռուսաստանցի մարմնամարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին։