Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոս Դենդիաս
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
 
Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնում է ԱԳն-ն։