Բացել լրահոսը Փակել լրահոսը
1093519
A A
Քաղաքականություն

Մոսկվան քայլեր կձեռնարկի 2020 թ. և 2021 թ. եռակողմ համաձայնությունների լիարժեք իրականացման համար.ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ:

Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«2020 թ. ողբերգական իրադարձությունների մեկնարկի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների հիշատակը, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին առողջություն և ապաքինում ենք մաղթում:

Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար։

Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»: