Լևոն Արոնյանը կհանդիպի Սամուէլ Սևյանի հետ. Chess Global Championship
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող արագ շախմատի Chess Global Championship մրցաշարում կայացան նախնական փուլի բոլոր մրցամարտերը:
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները, 2,5:0,5 հաշվով վստահ հաղթեց հույն Նիկոլաս Թեոդորուին:
1/8 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը կհանդիպի ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հետ, որը միայն «Արմագեդոնում» է կարողացել հաղթել ֆրանսիացի փորձառու շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3:2:
Լևոն Արոնյան – Սամուել Սևյան մրցամարտը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Դին Լիժեն (Չինաստան) – Նիհալ Սարին (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի շախմատիստներ Հրանտ Մելքումյանն ու Արամ Հակոբյանը, որոնք պարտվել էին արդեն 1/32 եզրափակիչում և դուրս էին մնացել պայքարից:
Հավալենք, որ Chess Global Championship մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է: