Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chessmud
A A
Սպորտ

Մանուել Պետրոսյանը` ChessMood Open մրցաշարի հաղթող

Ծաղկաձորում ավարտվեց շախմատի ChessMood Open-ի մրցաշարը:

 

Մանուել Պետրոսյանը վերջին` 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղալով Շանթ Սարգսյանի հետ, վաստակեց 7,5 միավոր և 18-ամյա իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալանի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց արցախցի շախմատիստը:

 

Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Միխեիլ Մչեդլիշվիլին, որը հաղթեց իրանցի միջազգային վարպետ Մահդի Ղոլամուն և արդյունքում վաստակեց 7  միավոր: Մեր շախմատիստներ Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Լ.Պետրոսյանը 6,5-ական միավորով կիսեցին 4-8-րդ տեղերը:

 

Կին մասնակիցներից լավագույն արդյունք ցույց տվեցին ռուսաստանցի Լեյա Գարիֆուլինան և հնդկուհի Պրիյանկան, որոնք վաստակեցին 5-ական միավոր: Ամենակրտսեր տարիքի շախմատիստների մեջ լավագույնը 14-ամյա ռուսաստանցի Արտյոմ Պինգինն էր` 5,5 միավոր: