Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանը 7 հոգով կմասնակցի բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին` 3-րդ հավաքն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Առաջնությանը Հայաստանը հանդես կգա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում` երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54 կգ քաշային կարգում հայտավորված է Եկատերինա Սիչևան, 57-ում` Տաթևիկ Խաչատրյանը: 60-կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում` Սոնա Հարությունյանը, 70-ում` Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։

 

Մեր հավաքականը հոկտեմբերի 12-ին կմեկնի մրցավայր։