Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Արարատ-Արմենիային»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»:

Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 45+2 րոպեին խփեց Լեոն Սաբուան: Ի դեպ, խաղի 34-րդ րոպեից ուրարտուցիները մնացել էին 10 ֆուտբոլիստով:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 22 միավոր և ամրապնվեց 1-ին հորիզոնականում: «Արարատ-Արմենիան» կրեց իր երկրորդ պարտությունը և այժմ 19 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: