Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետդեպ
A A
Պաշտոնական

Կողջունենք ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց չենք տեսնում ոչ մի ջանք Ռուսաստանի կողմից․ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է վտանգել Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացը։

«Բայց մենք չենք տեսնում ոչ մի ջանք՝ Ռուսաստանի կողմից, որոնց մասին կարող եք խոսել» ,- նշել է նա։