A
A
Հայաստանի բադմինթոնիստները մեկնել են Իսպանիա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բադմինթոնի պատանեկան հավաքականն այսօր մեկնել է Իսպանիայի Սանտանդեր քաղաք` մասնակցելու բադմինթոնի աշխարհի թիմային և անհատական պատանեկան առաջնություններին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ մեր թիմն առաջնությանը կմասնակցի այսպիսի կազմով․ Մանվել Հարությունյան, Դավիթ Սարիբեկյան, Սվետլանա Բոյաջյան, Լուսինե Սմբատյան։ Թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը ընգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ԱՄՆ-ի, Չեխիայի և Շրի Լանկայի ընտրանիները։
Առաջնությանը մասնակցում են 37 երկրներ։