Սամուել Սևյանը կպայքարի ԱՄՆ չեմպիոնի կոչման համար
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի շախմատի «մայրաքաղաք» Սենթ Լուիսում ընթացող այդ երկրի առաջնությունում կայացել են 11-րդ տուրի պարտիաները:
Մեր հայրենակից Լևոն Արոնյանը 9-րդ անգամ ոչ-ոքի է ավարտել իր հանդիպումը` սևերով հաշտություն կնքելով Սեմ Շենքլանդի հետ: Նա վաստակել է 4,5 միավոր և Ալեքսանդր Լինդերմանի հետ բաժանում է 11-12-րդ տեղերը:
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանն այս տուրում սևերով հաղթել է Դարիուշ Շվերցին և վաստակել 6,5 միավոր: Նա այժմ Լեյնիեր Դոմինգեսի հետ բաժանում է 3-4-րդ տեղը:
Սամուել Սևյանը միանձյա առաջատար Ֆաբիանո Կարուանայից ետ է մնում մեկ միավորով: Դա նշանակում է, որ նա լավ հնարավորություն ունի պայքարելու չեմպիոնի կոչման համար, քանի որ առաջնության ավարտին դեռ երկու տուր կա:
Այսօր նախատեսված նախավերջին` 12-րդ տուրում, Սամուել Սևյանը սպիտակներով կհանդիպի Հանս Նիմանի հետ: Լևոն Արոնյանը կխաղա մրցաշարի ետնապահ Էլշան Մորադիաբադի հետ: