Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 25.10.
A A
Սպորտ

Աշխատում ենք ուղղել ըմբիշների սխալները․ հավաքականի գլխավոր մարզիչ

«Մենք չնայած երեք մեդալներ նվաճինք աշխարհի Մ-23 առաջնությունում, այդ թվում ոսկի, սակայն հավաքականի ելույթները գնահատում եմ բավարար, քանի որ սպասելիքներ ունեինք ևս երեք ըմբիշներից։ Նրանք էին 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Տիգրանն ու Շանթը նախնական փուլում տարբեր պատճառներով պարտվեցին իրենց մրցակիցներին, իսկ Սահակը 3-րդ տեղի համար մարտում այնքան էլ մարտական տեսք չուներ և ճապոնացի հակառակորդին զիջեց 1։3 հաշվով», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձել էր ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր։

Հավաքականի մարզիչն ամփոփեց նաև ողջ տարվա արդյունքները։ Փորձառու մասնագետի կարծիքով 2022 թավականը հաջողված տարի է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար, քանի որ աշխարհի տարբեր տարիքային բոլոր առաջնություններում ունեցել ենք չեմպիոն։

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչ թերություններ է նկատվել մեր պարտություն կրած ըմբիշների մրցամարտերում, Արմեն Բաբալարյանն ասաց․

«Իմ պարագայում այդպես չի։ Ես անգամ հաղթանակի դեպքում եմ տղաներին մատնանշում իրենց թերությունները։ Օրինակ, Գևորգ Թադևոսյանը վրացի ըմբիշի հետ հաղթած մարտում սխալ բռնվածք կատարեց, որը չորորդ անգամ կրկնվեց։ Դրա համար մենք աշխատում ենք այդ սխալի վրա, իր անձնական մարզչի հետ», - նշեց գլխավոր մարզիչը։