Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱԺ
A A
Պաշտոնական

Արցախի Ազգային ժողովում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել

Հոկտեմբերի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել: Խորհրդակցությանը, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն ու աշխատակազմի պատասխանատուները, քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի օրակարգում ներառված են պարտադիր քննարկման ենթակա «ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» հարցը և շարք օրենքների նախագծեր: Ազգային ժողովի նիստը, որը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին