Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo (4)
A A
Սպորտ

Հայաստանի մինչև 23 տարեկան ձյուդոյիստները մեկնել են Սարաևո

Հայաստանի ձյուդոյի մինչև 23 տարեկանների հավաքականը երեկ ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի Գորի քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Այսօր գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մեկնել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո: Այնտեղ վաղը կսկսվի ձյուդոյի Եվրոպայի Մ-23 առաջնությունը: Հայաստանից տատամի կելնեն Երվանդ Ներսեսյանը (60 կգ քաշային կարգ), Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Արսեն Ավեդիսյանը (երկուսն էլ՝ 73 կգ):