Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+miki
A A
Սպորտ

Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը. «Ինտերը» ջախջախեց «Վիկտորիային» (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում հաղթեց Պլզենի «Վիկտորիային»։

Խաղը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում։ Հանդիպման 35-րդ րոպեին «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը։ Ընդմիջումից մի քանի րոպե առաջ հարձակվող Էդին Ջեկոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Երկրորդ կեսում նույն Ջեկոն դուբլ ձևակերպեց և հաշիվը խոշոր դարձրեց։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից առաջ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խփեց չորրորդ գոլը՝ 4:0:

Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց մինչև 83-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 11 միավոր և ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: