Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծեծկռտուք
A A
Հասարակություն

Նախկին կնոջ այժմյան ընկերը մետաղյա խողովակով հարվածներ է հասցրել 36-ամյա տղամարդուն. Ոստիկանություն

իվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հոկտեմբերի 26-ին ժամը 10.55-ին ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Հայտնում է Ոստիկանությունը։

Տղամարդը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում՝ ծառից ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ դեպքը եղել է տուժած տղամարդու նախկին կնոջ՝ Այգեստան գյուղում վարձակալած տան բակում: Վեճին ներկա է եղել նաև նախկին կնոջ այժմյան ընկերը՝ Վերին Դվին գյուղի 38-ամյա բնակիչ, և հենց նա էլ մետաղյա խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածի գլխին և մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վերին Դվին գյուղում, ձերբակալվել, բերվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: