Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տնտեսություն

«Ամերիա Բիզնես» թվային հարթակն առաջարկում է նոր հնարավորություններ (տեսանյութ)

«Ամերիաբանկ»-ի «Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու ծառայությամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվեց «Ամերիա Բիզնես»  հարթակի նոր՝ ԱՁ օնլայն գրանցելու հնարավորությունը:

Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանի խոսքով՝ գնահատելով և ուսումնասիրելով հաճախորդների կարիքները, նաև` ժամանակակից բիզնեսի պահանջները, դեռևս 2018 թվականից որոշել են ստեղծել մի ընդհանրական հարթակ, որտեղ գործարարը կարող է գտնել իրեն հետաքրքրող ծառայությունները: Շարունակելով զարգացնել հարթակը` ունեն նոր ծառայություն, որին ծանոթանալու և դրանից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել business.ameriabank.am:

 

«Մուտք գործելով հարթակ՝ հաճախորդը հնարավորություն է ունենում ամբողջությամբ օնլայն, առանց բանկ այցելելու, անվճար գրանցելու իր բիզնեսը, որի շրջանակներում մեկ հպումով կարող է գրանցել ԱՁ` ստանալով հնարավորություն բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլիով, ստանալ անվճար բիզնես քարտ և անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ: Համակարգ մուտք գործելու համար պետք է ստեղծել անձնական էջ: Պետք է լրացնել անձնական տվյալները, սահմանել գաղտնաբառ: Էլփոստին ուղարկված հղումով հաճախորդը ակտիվացնում է գնացումը»,- նշեց Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը:

 

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեց նաև բանկի՝ տարվա սկզբից մինչ այժմ ունեցած հաջողություններն ու ցուցանիշները:

«Ամերիաբանկը» Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: