Բացել լրահոսը Փակել լրահոսը
պն
A A
Մարզեր Հասարակություն

Պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Նոյեմբերի 1-ին պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:
 
Զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
 
Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներին: