Բացել լրահոսը Փակել լրահոսը
shutterstock_265592759
A A
Հասարակություն

Կարիերայի համաշխարհային ամիս է

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ գործող Կարիերայի ուղղորդման միջգործակալական աշխատանքային խումբը կազմակերպում է առաջին Կարիերայի համաշխարհային ամիսը: Նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում միջազգային գործակալությունները կանցկացնեն մի շարք գլոբալ և տարածաշրջանային միջոցառումներ` համագործակցելով ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կարիերայի զարգացման ոլորտում գործող ազգային, տարածաշրջանային և համաշխարհային ասոցիացիաների հետ։ Համաշխարհային և տարածաշրջանային հիմնական գործընկերների թվում են Քարիեր Լաբ Հայաստանը և Ուկրաինայի կարիերայի ուղղորդման և կրթական խորհրդատվության ասոցիացիան: «Կարիերայի ուղղորդումը գնալով ավելի կարևոր է դառնում՝ նպաստելու արժանապատիվ աշխատանքի և ապրուստի միջոցների հասանելիության ապահովման ջանքերին: Աշխատաշուկայում պահանջվող հմտությունների և վերապատրաստման ջանքերի ապահովման, ինչպես նաև մասնագիտական շարժունակության խթանման գործում նրա դերը առանցքային գործոն կլինի տնտեսության վերականգնման գործընթացում»,- ասվում է «Կարիերայի համաշխարհային ամիս» միջոցառման էջում: