Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol siroxakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությանը կմասնակցեն նաև սիրողական թիմեր

Նոյեմբերի 5-ին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի նոր՝ 2022-2023 մրցաշրջանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցաշարն ունի նոր ձևաչափ․ մասնակից տասը թիմերը բաժանվել են 2 խմբի, որոնք սեփական և մրցակցի հարկի տակ կմրցեն միմյանց դեմ։ A խմբում ընդգրկված են «UWC Դիլիջան», «Տիգրանակերտ», «ՖԱ Կիլիկիա», «Ֆալկոնս» և «Նաիրի ՄԱ», իսկ B խմբում՝ «Բենտոնիտ», «ԷկոՎիլ», «Արարատի Արաքս», «Զովունի» և «Աջափնյակ-Երևան» թիմերը:

Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը երկու խաղով անցկացվող կիսաեզրափակիչներում կպարզեն եզրափակչի մասնակիցներին։

Առաջին անգամ պատմության մեջ սիրողական լիգայում երեք լավագույն արդյունք գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցաշրջանից մասնակցել Fastex Հայաստանի Գավաթի խաղարկությանը: