Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր` նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ միասնության հանրահավաք` ի աջակցություն Արցախի:
Հանրահավաքին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական ուժեր, ազգային-հասարակական գործիչներ:
Միասնության հանրահավաքը մեկնարկեց ինչպես 1988-ին՝ շեփորի հնչյունների ներքո:
Տերունական աղոթք եւ օրհնության խոսք փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:
«Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»,- ասաց նա:
«Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Արցախից եկած Սուսաննա Ավշարյանը արցախահայության ձայնը հնչեցնելով Միասնության հանրահավաքին՝ ասաց. «Մենք բոլորս ուս-ուսի տված կարող ենք աշխարհին ապացաուցել, որ Արցախը հզոր է իր որդինրով, իր Մայր Հայրենիքվ ու Սփյուռքով»:
Ելույթ ունեցավ կանադահայ Սանան Մկրտիչյանը. «2015-ին ամուսնուս և չորս տղա զավակներիս հետ Կանադայից տեղափոխվեցինք Հայաստան, որպեսզի տղաներս հայ մեծանան իրենց ապահով ու համերաշխ հայրենիքի մեջ: Դժբախտաբար, այսօր Հայաստանը ոչ ապահով է, ոչ էլ համերաշխ: Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են, սահմանները դարձել են խոցելի թշնամու առջև, ունենք հողային ու մարդկային ահռելի կորուստներ, հազարավոր այրիներ, որբեր, հաշմանդամներ: Եվ մենք ունեն իշխանություններ, որոնք ոչ միայն մեզ չեն պաշտպանում, այլ նաև քանդում են մեր ազագային համերաշխությունը: Մեզ փորձում են համոզել, որ այդ ցեղասպան ժողովրդից խաղաղություն մուրանք և իրենց հանձնենք Արցախը: Այդ մեկը չի լինելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայր՝ Նաիրա Մելիքյանը, ՀՅԴ-անդամ, արցախյան պատերազմի մասնակից Գոռ Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանը եւ Հայկ Մամիջանյանը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում հայտարարեց. Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով, համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով, որպես դրա կարևոր հանգրվան՝ ագգային իշխանություն ձևավորելով։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նաև ազգային իշխանության անելիքները։
«Առաջինը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում։
Երկրորդը՝ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում։
Երրորդը՝ կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում»,- թվարկեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ նշված երեք ուղղություններով հետևողական, ամենօրյա քրտնաջան աշխատանք է իրականացվելու նոր իշխանության կողմից՝ կազմված կարող, բանիմաց, նվիրված ազգային գործիչներից։
«Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:
Այնուհետեւ մեկնարկեց միասնության քայլերթը:
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support