Բացել լրահոսը Փակել լրահոսը
բագրատ
A A
Հասարակություն

Ես հավատում եմ, որ իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազան

Այսօր` նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ միասնության հանրահավաք` ի աջակցություն Արցախի:

Հանրահավաքին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական ուժեր, ազգային-հասարակական գործիչներ:

Միասնության հանրահավաքը մեկնարկեց ինչպես 1988-ին՝ շեփորի հնչյունների ներքո:

Տերունական աղոթք եւ օրհնության խոսք փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:

«Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»,- ասաց նա:

«Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։