Բացել լրահոսը Փակել լրահոսը
314361784_493260776160613_3032573407686197315_n
A A
Հասարակություն

Ոստիկանության անդրադարձը Գյումրիում կառապանի կողմից ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքին

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։
 
Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
 
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։