A
A
Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 10-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 66-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի արդյունքում «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը նոյեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։