«Քաղաքապետերի դաշնագրի» 10-ամյակը կնշեն Թբիլիսիում
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 29-ին Թբիլիսիում տեղի կունենա «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի» 10-ամյակին նվիրված «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով համաժողով:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» աևելյան գործընկերության երկրներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, որի նպատակը ԵՄ կլիմայի և էներգիայի նախաձեռնությունն Արևելյան գործընկերության երկրներում ներդնելն է: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականությունների իրականացման մեջ՝ բարելավելով էներգամատակարարման անվտանգությունը և աջակցում համայնքներին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականաության գործում: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը:
Թբիլիսիում կայանալիք համաժողովին կմասնակցեն ԵՄ դեսպաններ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի ՏԻՄ ներկայացուցիչներ և պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներ՝ նախարարներ, քաղաքապետեր և այլք, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների ներկայացուցիչներ:
Համաժողովի քննարկումները կծավալվեն հետևյալ թեմատիկ ընդհանուր ուղղություններով.
- «Կանաչ ծրագրերի» ֆինանսավորում. մարտահրավերներ և հնարավորություններ,
-Քաղաքացիների ներգրավվածությունը կլիմայական գործողություների զարգացման և իրականացման հարցում:
Հայաստանի համայնքների միություն