Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երևան
A A
Հասարակություն

Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է գերակա շահ

Երևանի քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար կառավարության որոշմամբ Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ:

Հիմնավորման համաձայն՝ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:

Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Այս մասին որոշում է կայացրել Կառավարության նիստում։