Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քիմ Քարդաշյան
A A
Հասարակություն

Քիմ Քարդաշյանը հորդորել է գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:

Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար և իր հետևորդներին է ներկայացնում Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով ապարանջաններն ու այլ զարդերն ու ասում, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։

քարդաշ.jpg (137 KB)