Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Արցախցի ջազմենները՝ Երևանում (տեսանյութ)

Արցախի պետական ջազ նվագախումբը, որը ստեղծվել է 2004-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ելույթ ունեցավ Երևանում՝ Ճարտարապետների միության դահլիճում:

2021-ից նվագախմբի նոր տնօրենն է շեփորահար Տիգրան Սուչյանը, ով նվագել է Հայաստանի պետական ջազ նվագախմբում, «Armenian Navy Band», «Կատուներ» խմբերում և «Դիալոգ փրոջեքթի» հիմնադիրն է։

Տիգրանը խոստովանում է, որ երբ առաջարկ եղավ ղեկավարել նվագախումբը, մտավախություն ուներ, սակայն, հաղթահարեց։

«Խնդիրներ, իհարկե, կան, մասնավորապես գործիքների հետ կապված սակայն, ի վերջո անլուծելի չեն։ Սա նվագախմբի առաջին հյուրախաղերն էին։ Հուսով եմ, որ շարունակական կլինեն ու, եթե հաջողվի, ապա կփորձենք հյուրախաղերով մեկնել արտերկիր»։

Նվագախմբի երկացանկը ընդգրկում է և՛ հեղինակային, և՛ արտասահմանյան ու հայ հեղինակների դասական ջազային ստեղծագործություններ:

Որպես դրական փաստ, Տիգրանը նշում է, երիտասարդների առկայությունը նվագախմբի կազմում, իսկ դա, կարևոր է, քանի որ կա սերնդափոխություն, ու թե ավագ սերունդն ունի երիտասարդներից սովորելու, թե երիտասարդներն՝ ավագներից։

Մանրամասն՝ տեսանյութում

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support