Բացել լրահոսը Փակել լրահոսը
հղի հիվանդանոցում
A A
Հասարակություն

21-ամյա կինը ծննդաբերելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ մահացել է․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Արմենիա» հանրապետական բժշական կենտրոնում իր կինը մահացել է։

Ահազանգով մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։ Արդեն տեղում Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։