Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Պայթյուն ու խոշոր հրդեհ՝ Մերձմոսկովյան առևտրի կենտրոնում (տեսանյութ)

Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել OBI խանութի շինարարական բաժնում, որտեղ սկսել են նաև պայթյունների ձայներ լսվել. այնտեղ պահվում են ներկերի տարաներ, աերոզոլներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը վեցին։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը 7000 քմ է։ Դատախազության տվյալներով՝ տուժածներ չկան, սակայն տվյալները ճշտվում են։