Բացել լրահոսը Փակել լրահոսը
318293220_1216643649201038_256928261571321450_n
A A
Մշակույթ

Միջոցառում՝ նվիրված դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին

Դեկտեմբերի 11–ին՝ ժամը 18։00–ին, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի բազմավաստակ դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում՝ հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հ․ Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված են հատվածներ նրա խաղացած և բեմադրած ներկայացումներից: Հովհաննիսյան արտիստի մասին կխոսեն տարբեր ոլորտների գործիչներ՝ Գյումրիից և Երևանից։

Հաջորդիվ հանդիսատեսին կներկայացվի Հ․ Հովհաննիսյանի լավագույն ներկայացումներից՝ Ա․ Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։