Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Բեռնախցիկում հայտնաբերվել են թրթուրավոր տրակտորի յուղի պոմպեր

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները դեկտեմբերի 24-ին, գիշերային շրջիկ ծառայության ժամանակ, Արթիկ քաղաքի «Տուֆաբլոկներ գործարան» ԲԲԸ տարածքի մոտ, ստուգելու նպատակով, կանգնեցրել են 43-ամյա արթիկցու վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են թրթուրավոր տրակտորի յուղի պոմպեր:

43-ամյա վարորդը և երկու ուղևորները, որոնցից մեկը՝ Արթիկի, մյուսը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ, հրավիրվել են ոստիկանության Արթիկի բաժին: Բաժնում նրանք հայտնել են, որ պոմպերը գողացել են «Տուֆաբլոկներ գործարանի» տարածքում կայանված տրակտորի վրայից:

Գործարանի տնօրենից ընդունվել է հաղորդում:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են նախաքննական մարմին՝ հայտնում է Ոստիկանությունը։