Բացել լրահոսը Փակել լրահոսը
1101170
A A
Հասարակություն

Կալիֆորնիայում ուժգին քամիների ու տեղումների հետևանքով 2-ամյա երեխա ու 19-ամյա աղջիկ են մահացել

Խաղաղօվկանոսյան փոթորիկի պատճառով Կալիֆորնիայում երկու օր ուժգին քամիներ, տեղատարափ անձրևներ և ձյան տեղումներ են եղել, որոնք առնվազն 2 մարդու կյանք են խլել. նրանցից մեկը 1-2 տարեկան տղա է, մյուսը՝ 19-ամյա աղջիկ։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։ Եղանակային պայմանների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրական հոսանքից, խաթարվել է երթևեկությունը, տեղի են ունեցել քարաթափումներ, ծառեր են տապալվել։

Օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 6-ին և առաջիկա օրերին ևս փոթորիկը կշարունակվի։