Բացել լրահոսը Փակել լրահոսը
251958
A A
Պաշտոնական

Բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող փոխադրամիջոցն ու «Գազել»-ը․ կա զոհ և տուժած

Հունվարի 20-ին, ժամը 16:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Մերսեդես սպրինտեր» և «Գազել» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։